Կոբախիձեն` քաղաքական բանավեճերի վերականգնման անհրաժեշտության մասին

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ֆեյսբուքում տարածել է ծավալուն հայտարարություն, որտեղ խոսում է քաղաքական բանավեճերի վերականգնման անհրաժեշտության մասին։

«Այսօր մենք տեսնում ենք, մի կողմից, լիովին մարգինալացված կուսակցական միավոր, որը որևէ կապ չունի լրագրության հետ, իսկ մյուս կողմից՝ լրատվամիջոցներ, որոնք, ստեղծված իրավիճակի պատճառով, ստիպված են, կատարելով իրենց սեփական գործառույթը, անընդհատ արձագանքել մյուս կողմից հոսող ապատեղեկատվության հեղեղին։

Որպեսզի վրաց ժողովուրդն ապագայում կարողանա ցանկացած ընտրություն կատարել ճիշտ վերլուծության հիման վրա, մենք պետք է նրանց հնարավորություն տանք հրապարակավ լսելու բոլոր այն քաղաքական խմբերի դիրքորոշումները, որոնք ունեն իշխանության գլուխ լինելու հավակնություն։ Մենք պետք է հանրային քննարկումը վերադարձնենք հանրային կյանք, որը կենսական նշանակություն ունի լիարժեք ժողովրդավարության գործունեության համար», — գրել է Կոբախիձեն։

Նա մեղադրում է ընդդիմությանը, մասնավորապես՝ Նիկա Գվարամիային, բանավեճերի չեղարկման համար։ Գրառման մեջ նշված չէ, թե ինչպես է ինքը պատկերացնում բանավեճերի վերականգնումը։