Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կուրտոյին, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ֆրանսիայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։
«Շեշտվել է երկրների միջև երկկողմանի երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով միջազգային օրակարգի արդիականությունը։
Ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկային։
Կողմերը հաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը», — ասված է հաղորդագրության մեջ։