Բանտից ազատ է արձակվել քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեն: 7-ամսյա կալանքից հետո Ռուսթավիի N12 քրեակատարողական հիմնարկի մոտ նրան դիմավորել են ընտանիքի անդամները, հարազատներն ու աջակիցները:
2008-2012 թվականներին խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեն, որ մի քանի տարի ակտիվ քաղաքականությամբ չէր զբաղվում, ձերբակալվել էր 2025 թվականի հունիսի 27-ին:
Դատավոր Նինո Գալուստաշվիլիի վճռով նրա նկատմամբ 7-ամսյա կալանք սահմանելու որոշման հրապարակումից հետո Թարգամաձեն ինքնակամ ներկայացել էր ոստիկանության վարչություն: