Գոգա Գուլորդավան` Հաղորդակցության հանձնաժողովի անդամ

Կախա Բեքաուրիի լիազորությունների ժամկետն սպառվել է, և Հաղորդակցությունների հանձնաժողովում նրան 6 տարի ժամկետով որպես հանձնաժողովի անդամ կփոխարինի Գոգա Գուլորդավան:

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Գոգա Գուլորդավան ունի 26 տարվա աշխատանքային փորձ պետական և մասնավոր հատվածներում: Նախքան Հաղորդակցությունների հանձնաժողովի անդամ դառնալը, նա երկու տարի շարունակ «Տելեիմեդի» հեռուստաընկերությունում զբաղեցրել է ֆինանսական մոնիտորի և աուդիտորի պաշտոնը: 2020-2025 թվականներին աշխատել է Վրաստանի պետական էլեկտրահամակարգում. սկզբում՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական, իսկ հետո՝ ներքին աուդիտի տնօրեն:

2016-2020 թվականներին Գոգա Գուլորդավան եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր: