Ռաճայում՝ Նաքերալայի լեռնանցքում ձնահյուս է տեղի ունեցել, հայտնել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը:
«Ներպետական նշանակության Քութաիսի-Տկղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 39-րդ կմ — 45-րդ կմ հատվածում (Նաքերալայի լեռնանցք) ձնահյուսի պատճառով ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը», — նշված է տարածված հաղորդագրության մեջ: