Ակտիվիստ Թակո Գվիլիան տուգանվեց

Դատավոր Փատի Փուրցխվանիձեն 4000 լարի տուգանք է նշանակել Զուգդիդիի քաղաքացիական ակտիվիստ Թակո Գվիլիային, որը Ֆեյսբուքում ոստիկան Նիկոլոզ Տորդիային «անպիտան» էր անվանել։

Դատավորը որոշումը  կայացրել է այսօր՝ հունվարի 27-ին։

Նույն նիստում դատավորը դատարանի դահլիճից հեռացրել է ակտիվիստներ Ռոստո Զարանդիային և Մարիամ Սիչինավային։