Վոլոդիմիր Զելենսկին վրացի ռազմական բժիշկ Քեթի Լեշկաշելիին պարգևատրել է Արիության շքանշանով։
Լեշկաշելին Ուկրաինայի զինված ուժերի միջազգային լեգեոնի անդամ է 2022 թվականի սեպտեմբերից։ Նա այն քիչ վրացի կանանցից մեկն է, որը ծառայում է առաջնագծում։ Երեք տարուց ավելի Քեթին կանգնած է եղել մարտիկների կողքին՝ զենքով և բժշկական սարքավորումներով։ 2023 թվականի նոյեմբերին նա նաև պարգևատրվել է Ոսկե խաչ շքանշանով:
Վրացի բժիշկը պատերազմի ժամանակ ամուսնացել է ուկրաինացի մարտիկ Վլադիմիր Վեկլիչի հետ։ «Զնայկա» մականունով մայորը զոհվել է Կուպյանսկի ուղղությամբ մարտնչելիս անցյալ տարի։ Վեկլիչը կենդանության օրոք մի քանի պետական պարգևների է արժանացել։ Ուկրաինայի քաղաքացիները դիմել են Ուկրաինայի նախագահին՝ «Զնայկային» հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու համար։