Իլիա Գուդուշաուրին կազատվի նախնական կալանքից գրավի դիմաց

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախկին փոխնախարար Իլիա Գուդուշաուրին կազատվի նախնական կալանքից՝ կես միլիոն լարի գրավի վճարումից հետո։

Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նանա Շամաթավան։

Իլիա Գուդուշաուրին 30 օր ունի գրավի վճարման համար։ Գրավի վճարումից հետո նա դուրս կգա կալանավայրից։ Նրան արգելվել է հատել սահմանը, և նրա անձնագիրը նույնպես կբռնագրավվի։

Դատախազությունն ինքն է միջնորդել մեղադրյալ Գուդուշաուրիի համար գրավի կիրառման մասին՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նախկին փոխնախարարը խոստովանել է իր կատարած հանցագործությունը և համագործակցել քննության հետ։

Քննության տվյալներով՝ Իլիա Գուդուշաուրիի հանձնարարությամբ հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել իր ծանոթի գլխավորած նախապես ընտրված ընկերությունը, և նախարարությունը գերավճարել է առնվազն 2,138,000 լարիով՝ այդպիսով խախտելով պետության օրինական շահերը։