Մառնեուլիում հարսնացուի ընտանիքի տուն ուղևորվող մեքենան բախվել է ծառին. 2 մարդ մահացել է, 1-ը՝ ծանր վիրավորվել, հաղորդել են տեղական լրատվամիջոցները:
MarneuliNews-ի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել Բաիդարի գյուղում: Հայտնի է, որ մահացածները Սադախլոյի բնակիչներ են։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ վթարի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։