2026 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ ավելացվել է նորածին ունեցող ընտանիքների ֆինանսական օգնությունը, հայտնել է Ախալքալաքի քաղաքապետարանը:
Ընթացիկ տարում նորածնի ծննդյան դեպքում Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը նորածնի ընտանիքին կտրամադրի միանվագ ֆինանսական օգնություն, եթե երեխայի երկու ծնողներն էլ Վրաստանի քաղաքացիներ են և գրանցված են Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում։
Վերը նշված կանոնակարգով նախատեսված ֆինանսական օգնությունը կտրամադրվի հետևյալ չափերով.
ա) Առաջին նորածնի համար՝ գումարը 350 լարիից դարձել է 500 լարի,
բ) Երկրորդ նորածնի համար՝ 400 լարիից դարձել է 600 լարի,
գ) Երրորդ նորածնի համար ընտանիքները կստանան 700 լարի՝ 500 լարիի փոխարեն,
դ) Չորրորդ նորածնի համար՝ 800 լարի,
ե) 4-րդ նորածնից հետո յուրաքանչյուր նորածնի ծննդյան դեպքում՝ 300 (երեք հարյուր) լարի ավելի։
Ներկայացվող փաստաթղթեր՝
ա) Ծնողներից մեկի գրավոր դիմումը,
բ) Ծնողների անձնագրերի պատճենները,
գ) Նորածնի(ների) ծննդյան վկայականի պատճենը,
դ) Բոլոր երեխաների ծննդյան վկայականի պատճենը (երկրորդ, երրորդ, չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ նորածնի ծննդյան դեպքում),
ե) Ծնողներից մեկի բանկային հաշվի տվյալները։
Վճարումը կկատարվի անկանխիկ վճարման ձևով՝ բանկային հաշվին։ Նորածնի ծնվելուց հետո 12 ամսվա ընթացքում կտրամադրվի միանվագ դրամական նպաստ։