Իրակլի Կոբախիձեի այցը Միացյալ Արաբական Էմիրություններ սկսվել է։
Ըստ հաղորդագրության՝ Դուբայի Ալ Մաքթում միջազգային օդանավակայանում Կոբախիձեին դիմավորել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետական նախարար և Միացյալ Արաբական Էմիրությունների նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մարիամ Ալ Համմադին։
Այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Դուբայում փետրվարի 3-5-ը։
«Վրացական երազանք»-ի կառավարության նախագահը նաև ելույթ կունենա կլոր սեղանի ժամանակ, որի հիմնական թեման ներդրումների ապագան է։
Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ։
«Վրացական երազանք»-ի կառավարության պատվիրակության կազմում են նաև պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, արդարադատության նախարար Պաատա Սալիան, կրթության նախարար Գիվի Միքանաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։