Վերջին 10 տարում C հեպատիտ է հայտնաբերվել 107 հազար 200 մարդու մոտ

Վերջին 10 տարիների ընթացքում C հեպատիտ է հայտնաբերվել 107 հազար 200 մարդու մոտ, նրանցից 92 հազար 910-ն ընդգրկվել են բուժման մեջ։

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տրամադրած տեղեկության համաձայն` բուժման մակարդակը կազմում է 98.1 տոկոս։

«Տեղեկացնում ենք, որ 2015 թվականից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հայտնաբերվել է C հեպատիտի դրական թեստով 107.2 հազար մարդ, որոնք բուժման կարիք ունեին։ Բուժման մեջ ընդգրկվել է 92 հազար 910 մարդ, բուժումն ավարտել է 89 հազար 775 մարդ, իսկ բուժման մակարդակը կազմում է 98.1%», — ասված է հաղորդագրության մեջ։