Շորենա Շավերդաշվիլին ազատվել է Մեդիա ակադեմիայի ղեկավարի պաշտոնից

Շորենա Շավերդաշվիլին այլևս Մեդիա ակադեմիայի ղեկավարը չէ, «Նեթգազետի»-ին տեղեկացրել է Հաղորդակցության հանձնաժողովի նոր ղեկավար Գոգա Գուլորդավան։ Մեդիա ակադեմիան Հաղորդակցության հանձնաժողովի նախագիծ է։

Գոգա Գուլորդավան «Նեթգազետի»-ին ասել է, որ սա «սովորական կադրային որոշում է»։  Հաղորդակցության հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ Մեդիա ակադեմիան շարունակում է աշխատել իր սովորական ընթացքով։ Գուլորդավան հույս ունի, որ ակադեմիան ապագայում ավելի լավ կաշխատի։

Իսկ թե ով կլինի ակադեմիայի նոր ղեկավարը, Գուլորդավան ասել է, որ դա կորոշի հանձնաժողովը: