«Մերժիր Սերժին». վրացական Netgazeti-ի անդրադարձը երևանյան ցույցին

Վրացական Netgazeti պարբերականը անդրադարձել է Երեւանում մարտի 25-ին տեղի ունեցած «Մերժիր Սերժին» ակցիային: Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

Երեւանում ընդդիմադիր կուսակցություններից անկախ երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա եւ երթ են անցկացրել գործող նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Քաղաքացիների երթի մասին տեղեկանում ենք ֆեյսբուքից: Ցուցարարները նշում են, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո չեն ցանկանում տեսնել Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում: Ըստ նրանց, Սարգսյանի իշխանության 10 տարիների ընթացքում երկրում բոլոր ոլորտների զարգացումը կանգ է առել: Նշվում է, որ այս տարիների ընթացքում կես միլիոնից ավելի քաղաքացի է լքել Հայաստանը:

Ցույցի մասնակիցները քաղաքի որոշ փողոցներ փակելով հասել են իշխող Հանրապետական կուսակցության  գրասենյակ, որտեղ շենքի մուտքի մոտ թողել են «Գնա Սերժ» գրությամբ պաստառ: Հարկ է նշել, որ` ի տարբերություն նախորդ ցույցերի, ոստիկանությունը ակցիայի կազմակերպիչների գործողությունները չի խոչընդոտել:

Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը լրանում է 2018 թվականի ապրիլի 9-ին: Հայաստանի նոր Սահմանադրության համաձայն, վարչապետը պետք է ընտրվի հաջորդող 7 օրվա ընթացքում: Ենթադրվում է, որ հենց Սարգսյանն է զբաղեցնելու այս պաշտոնը: Մինչ այս պատգամավորների կողմից նոր նախագահ արդեն իսկ ընտրվել է Արմեն Սարգսյանը: Հայաստանի հանրային եւ քաղաքական ընկալումներում, սահմանադրական փոփոխություններն իրականացվել են Սերժ Սարգսյանի` երկրի ղեկավարի պաշտոնում մնալու համար: Բողոքի ցույցի կազմակերպիչների անհանգստության հիմնական պատճառը հենց սա է:

Ի դեպ Սարգսյանի վարչապետ դառնալու պարագայում, նա այդ պաշտոնը կարող է զբաղեցնել 2022 թվականը:

Screen Shot 2018-03-26 at 4.49.03 PM

Լուսանկարները` Netgazeti.ge-ի

Թողնել պատասխան