Մակա Բոճորիշվիլին այսօր կմեկնի Սլովակիա

«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Մակա Բոճորիշվիլին այսօր` փետրվարի 16-ին, կմեկնի Սլովակիա։

Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում Բոճորիշվիլին հանդիպում կունենա Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Իուրաի Բլանարի հետ, որից հետո նրանք հայտարարություններ կանեն մամուլի համար։