Նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը կսկսվի դեկտեմբերի 11-ին

Վրաստանում նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 11-ին: Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից:

«Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Վրաստանի նախագահը՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:

Համաձայն հրամանագրի՝ առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին», — ասված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ընդդիմությունը ցույցեր է անում, չի ընդունում անցկացված ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ ընտրությունները կեղծվել են: Միջազգային կառույցների դեսպանների միջնորդությամբ՝ երեկ արդեն, ընդդիմությունն ու իշխանությունը թվով չորրորդ հանդիպումը անցկացրեցին, բայց դեռ համաձայնության չեն եկել։