Կորոնավիրուսի տարածումն ըստ Վրաստանի շրջանների. դեկտեմբերի 8

Դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 673 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 169 649 է: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 893 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 141 392 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 1 576:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 1 729
  • Աջարիա —339
  • Իմերեթի — 673
  • Քվեմո Քարթլի — 419
  • Շիդա Քարթլի — 354
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 388
  • Կախեթի — 384
  • Գուրիա — 126
  • Մցխեթա Մթիանեթի — 109
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 41
  • Սամցխե-Ջավախեթի — 111: