Փոփոխություններ ուսուցիչների քննական թեստերում

Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականին թեթևակի փոփոխություններ են նախատեսվում ուսուցիչների աշխարհագրության և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների քննական թեստերում։

Աշխարհագրության ուսուցիչների թեստում տեղագրական քարտեզի վերլուծության առաջադրանքը կբաժանվի 1 և 2 բալանոց մի քանի հարցերի։ Ուսուցիչներին ավելի հարմար կլինի թեստի վրա աշխատել, քանի որ նրանց այլեւս չի տրվի A3 ֆորմատի տեղագրական քարտեզ, յուրաքանչյուր հարցին էլեկտրոնային գրքույկում կցված կլինի տեղագրական քարտեզի մի փոքրիկ հատված։

2023 թվականի համակարգչային տեխնոլոգիա առարկայի քննության համար նախատեսված են հետևյալ փոփոխությունները՝ քննության անվանումը կփոխվի, մասնավորապես՝ «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիա առարկայի ուսուցչի քննությունը» կկոչվի «Համակարգչային տեխնոլոգիա առարկայի ուսուցիչների քննություն»։

Իսկ ահա քննական ծրագրում ներկայացված յոթ վարժություն-առաջադրանքներին կավելանա ութերորդ գլուխը՝ տեսողական ծրագրավորման հարցեր, որոնց համար ուսուցիչներին կառաջարկվի Scratch ծրագիրը։ Ծրագրում տրված թեմաները կարող են ներառվել քննության թե՛ գործնական, թե՛ տեսական մասում։ Թեստի ծավալն ու տևողությունը անփոփոխ են։