Կորոնավիրուսային պատումներ. Կորոնավիրուսից առաջվա կարոտած կյանքը

Հիմա աշխարհում տիրում է այնպիսի իրադարձություն, երբ մարդկանց մեծամասնությունը խուճապի մեջ են, քանի որ կյանքը Աստծու կողմից տրված ամենամեծ պարգև է։ Իհարկե, բոլորս էլ վախենում ենք մեր կյանքի համար, սակայն մենք չպետք է հուսահատվենք։ Պետք է կարողանանք մեզ շրջապատող մարդկանց սատարենք, պետք է օգնենք և ուժ տանք մեկս մյուսիս։

Ի՞նչն եմ ամենաշատը կարոտել《նախկին կյանքից։《Նախկին կյա՞նք》 ,կարելի է նաև այդպես անվանել։ Կորոնավարակից առաջ կյանքը լրիվ այլ էր, իսկ հիմա գրեթե ամեն ինչ փոխվել է։ Ինչպիսի՞ն էր կյանքը կորոնավարակից  առաջ։ Կորոնավարակից  առաջ կարող էինք  ազատ տեղաշարժվել, գնալ զբոսնելու, ընկերների հետ ուրախանալ, ուրախ ժամանակ անցկացնել, քայլել, հանգիստ գնում էինք դպրոց ինչ֊որ քննարկումներ անում դասերի հետ կապված, իրար մոտ կանգնում, իսկ հիմա՞ ։ Հիմա ամեն բան այլ  է ,հիմա ընկերների հետ կարող ենք մենակ համացանցով շփվել, իսկ դպրոցում պետք է ամպայման հեռավորություն պահպանենք իրարից։

Երբ առաջին անգամ լսեցի օնլայն դասերի մասին ,մի փոքր անհանգստություն զգացի ։Օնլայն դաս։ Մենակ սենյակի մի անկյունում նստած, դասընկերներից հեռու, ուսուցիչներից հեռու։ Առաջին անգամ օնլայն դասին մի փոքր վախով ,բայց մեծ սպասումով էի սպասում։ Այսօրվա պես հիշում եմ ,թե ինչպես էի ամեն բան պատրաստել՝ գիրք, գրիչ, տետր, մատիտ։ Սպասում էի, թե երբ պետք է զանգահարի ուսուցիչը, որ սկսենք մեր առաջին օնլայն դասը ։Եվ ահա սկսվեց մեր առաջին օնլայն դասը ,ամեն բան լավ էր ,ուսուցիչը ջանք ու կորով չէր խնայում որ, դասը ավելի հետաքրքիր դարձնի, չձանձրանայինք, ամեն ինչ մեզ հասկանալի լիներ։ Բոլորս մի տեսակ լարված էինք, որ հանկարծ դասը չխանգարվի, ուսուցչին չբարկացնենք: Երբ մեկը դաս էր պատասխանում, փորձում  էինք չմիջամտել, կողքից չխոսել:

Դասարանում ավելի հեշտ էր, իրար օգնում էինք, բացատրում այն մասը, որը չէինք հասկացել: Իհարկե, այն էմոցիոնալ ֆոնը, որը ունենում ենք դասարանում, բացակայում էր հեռավար դասընթացի ժամանակ։

Կյանքն ասես մի հետաքրքիր ճանապարհորդություն լինի, շատ կանգառներով, երթուղու փոփոխություններով։ Սակայն մենք բոլորս պետք է պատրաստ լինենք ճանապարհների կտրուկ փոփոխությունների։ 2020֊թվականի փետրվարի 29֊ից բոլորիս կյանքում կարծես կտրուկ ամեն բան փոփոխվեց։ Երեխաները անցան հեռավար դասերի, իսկ մեծահասակները՝տանից աշխատանքի։

Բայց, այնուամենայնիվ, պետք է ամեն բանի նայել ավելի լավ տեսանկյունից, օրինակ ՝ սովորեցինք գնահատել մեր անցկացրած ժամանակը ընկերների հետ, սկսեցինք ավելի շատ ժամանակ անցկացնել տան անդամների հետ, սկսեցինք գնահատել մեր ապրած ամեն մի ժամը, րոպեն, վայրկյանը։

Այս պանդեմիայի ժամանակ կարողացանք ավելի ամրապնդել մեր գիտելիքները , հնարավորություն ստացանք ակտիվ մասնակցել հեռավար հանդիպումների, դասընթացների ,որոնք մեր կյանքում հաստատ ինչ֊որ անհրաժեշտություն կունենան։

Մենք այժմ ունենք շատ ազատ ժամանակ ,և կարող ենք ինչ֊որ մտահղացումներ, ստեղծագործություններ իրականացնել և ինչպես ասել է Թերենս Մքքենան.

֊Մենք պետք է մշակույթ ստեղծենք և ոչ թե հեռուստացույց դիտենք կամ ամսագրեր կարդանք, և նույնիսկ չպետք է ազգային հանրային ռադիո ունկնդրենք: Ստեղծիր քո սեփական ռադիոշոուն: Տարածության ու ժամանակի կապը, որտեղ դու այժմ գտնվում ես, քո տիեզերքի անմիջական կենտրոնն է։

 Ունենք այդ հնարավորությունը, իսկ ինչու՞ չօգտագործենք։

Ազգանուշ Իսրայելյան

Ախալքալաքի շրջան, գյուղ Կաջո

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: