Կառավարության հակաճգնաժամային ծրագրում զբոսաշրջությունը գլխավոր դեր է ունեցել

Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրում զբոսաշրջությունը առաջատար դերերից մեկն է ունեցել. Այս մասին ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության գործադիր խորհրդի (UNWTO) նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով՝ համաճարակի մեկնարկից ի վեր Վրաստանի կառավարությունը երկու նպատակ է ունեցել․ պահպանել քաղաքացիների առողջությունն ու երկրի տնտեսությունը:

«Մենք կանգնած ենք եղել  և շարունակում ենք կանգնած լինել զբոսաշրջային ոլորտի կողքին: Վրաստանը միջազգային ասպարեզում կարողացել է ստանալ կանաչ գոտու կարգավիճակ, ամենաանվտանգ երկրների շարքում է: Հետճգնաժամային շրջանում հենց տնտեսության վրա է շեշտը դրվում ողջ աշխարհում, ու մենք այս հարցում առաջամարտիկներից էինք: Մենք ուզում ենք համաճարակը, ճգնաժամը ևս մեկ հնարավորություն դարձնել երկրում տնտեսությունը զարգացնելու համար»,- ասել է Գախարիան: