Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ գերատեսչությունում կադրային փոփոխություն է կատարվել։
Ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Վլադիմեր Կոնստանտինիդը նշանակվել է Պետական անվտանգության ծառայության տեղեկատվական և վերլուծական վարչության տնօրեն։
Միխեիլ Ձագնիձեն կղեկավարի Հետախուզության գործակալությունը, որը Պետական անվտանգության ծառայության ենթակայության տակ գտնվող պետական ենթագործակալություն է։