Երբ կսկսվի գարնանային արձակուրդը Վրաստանի դպրոցներում

Հանրակրթական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա գարնանային արձակուրդը մոտենում է։

Ըստ ուսումնական օրացույցի՝ գրեթե միշտ հանրակրթական դպրոցների աշակերտների և ուսուցիչների արձակուրդի տևողությունը 1 շաբաթ է լինում՝ սկսած մարտի 8-ից՝ շարունակվելով մինչև մարտի 14-ը։

Սակայն, ընթացիկ ուսումնական տարում հանրակրթական դպրոցների աշակերտները կունենան 9-օրյա արձակուրդ. աշակերտները կհանգստանան մարտի 7-ից, իսկ ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 16-ից (մարտի 15-ը կիրակի է)։

Մասնավոր դպրոցներում իրենք են որոշում արձակուրդի օրերն ու տևողությունը։