«Քրոնիկա պլյուս» թերթի հիմնադիր, լրագրող Էլիսո Կիլաձեն ձերբակալվել է։
Այս տեղեկությունը հայտնել է TV Pirveli-ն։ Հեռուստաընկերության տվյալներով՝ Էլիսո Կիլաձեին այսօր առավոտյան իր տան մոտ ձերբակալել են հատուկ նշանակության ուժերը։
Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Էլիսո Կիլաձեին։