Գեղասահորդները կստանան 500 հազար լարի պարգևավճար

Վրաստանի կառավարությունը հատուկ որոշում է կայացրել՝ նշելու Ձմեռային օլիմպիական խաղերի պատմական հաջողությունը. Միլանում օլիմպիական խաղերին մասնակցած գեղասահորդները կստանան 500 հազար լարի պարգևավճար։

Սովորաբար յուրաքանչյուր մեդալի համար բոնուսների ընդհանուր գումարը կազմում էր 500 հազար լարի մեկ զույգի համար, այսինքն` յուրաքանչյուր մարզիկ ստանում էր 250 հազար լարի, սակայն, կառավարության որոշմամբ, հաշվի առնելով պատմական հաղթանակը, կայացվել է վերոնշյալ որոշումը։

«Ցանկանում եմ շնորհավորել մեր մարզիկներին ևս մեկ նշանակալի հաջողության կապակցությամբ: Պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը մեդալներ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերում, ինչը մեծ հաջողություն է: Վրացական սպորտի հաջողության պատմությունը շարունակվում է, և հատուկ շնորհակալություն այս հաղթանակի գլխավոր հեղինակներին՝ Լուկա Բերուլավային և Անաստասիա Մետելկինային, նաև նրանց մարզիչներին: Սա պատմական հաղթանակ է: Վստահ եմ, որ սա կդառնա այս մարզաձևում և ձմեռային մարզաձևերում ապագայում շատ նշանակալի հաջողությունների նախապայման:

Մենք սահմանել էինք մրցանակային տեղերի համար բոնուս: Յուրաքանչյուր մեդալի համար և, համապատասխանաբար, զույգի համար սահմանվել էր 500 հազար լարի: Համապատասխանաբար, յուրաքանչյուրը կստանար 250 հազար լարի, սակայն մենք որոշում կայացրինք, և այս հաղթանակի համար զույգի յուրաքանչյուր մարզիկ կստանա 500 հազար լարի, քանի որ սա պատմական հաղթանակ է, որը նրանք նվիրեցին մեր երկրին», — ասել է վարչապետը:

Լուկա Բերուլավան և Անաստասիա Մետելկինան նվաճել են Վրաստանի պատմության մեջ առաջին օլիմպիական մեդալները: