Բաթումիում քանդում են «Ձկան շուկայի» մոտ կառուցվող շինություններից մեկը

Բաթումիի քաղաքապետարանի քաղաքային տեսչությունը ծանր տեխնիկայով քանդում է «Ձկան շուկայի» մոտ կառուցվող շինություններից մեկը։ ։

«Տեղեկությունը, որ Բաթումիի մուտքի մոտ ձկան ռեստորաններ են քանդվում, կեղծ է։ Քանդվում է ապօրինի տեղադրված կառույցը, այսպես կոչված` Ձկան շուկայի տարածքում», — հայտնել է Բաթումիի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

Օբյեկտի սեփականատերը Adjara Times-ին հայտնել է իր դժգոհությունը` ասելով, որ մեծ ներդրումներ է արել ռեստորանի կառուցման համար:

Տեղական Adjara Times լրատվամիջոցը դեպքի վայրում է և հաղորդել է, որ ափամերձ հատվածի մի շարք օբյեկտներ քանդվել են երեկ՝ փետրվարի 17-ին։