Վրաստանում ոչ աշխատանքային օրեր են

Վրաստանի կառավարությունն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ոչ աշխատանքային օրեր է սահմանել, ըստ այդմ` այսօրվանից` մայիսի 4-8 և 10-11-ն ընկած ժամանակահատվածում երկրում հանգստյան օրեր են հայտարարված:

Հանգստյան օրերին կգործեն արդարադատության տները, կգործի միայն միջհամայնքային տրանսպորտը, ինչպես նաև ազգային բանկն ու մի շարք այլ ծառայություններ, որ ներկայացնում ենք ստորև՝

  • Բուժհաստատությունների ծառայություններ, որոնք իրականացնում են քովիդ միջոցառումներ, այդ թվում՝ կանխարգելում, ախտորոշում, բուժում
  • Դեղագործական գործունեություն
  • Ստացիոնար ծառայություն մատուցող բուժհաստատություններ ու առաջնային առողջապահական կենտրոններ
  • Շուրջօրյա սոցիալական հաստատություններ
  • Պարենի արտադրություն, իրացում
  • Ցամաքային բեռնափոխադրումներ
  • Երկաթուղային ու օդային բեռնափոխադրումներ
  • Օդանավակայաններ
  • Փոստի ու առաքման ծառայություն
  • Ջրամատակարարման, էներգամատակարարման, էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարման, իրացման, տեղափոխման ծառայություններ
  • Պարտադիր կարանտինի գոտում ներգրավված աշխատակիցներ
  • Շինարարություն
  • Թաղման հետ կապված ծառայություններ
  • Մետաղագործություն
  • Թափոնների կառավարում
  • Գյուղատնտեսության ծառայությունների մատակարարում
  • Շրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության կազմում նախագծերի իրականացում