Վրաստանում այսօրվանից մեկնարկում է Sinopharm-ով պատվաստումը

Վրաստանում այսօր մեկնարկում է չինական Sinopharm տեսակի պատվաստանյութով պատվաստման գործընթացը:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տարածած հայտարարության համաձայն, գործընթացում այսօր կներգրավվի 30 բուժհաստատություն և 33 բրիգադ, վաղվանից շարքին կմիանա ևս 44 բուժհաստատություն:

Այս պահի դրությամբ երեք տեսակի պատվաստանյութով՝ Pfizer, Astrazeneca, Sinopharm, պատվաստում ընթանում է 91 հաստատությունում՝ 137 բրիգադով:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ից մեկնարկել է 18 տարեկանից բարձր անձանց գրանցումը՝ չինական պատվաստանյութով պատվաստման համար: Այս պահի դրությամբ պատվաստման համար գրանցվել է 17 613 անձ: Ընդհանուր առմամբ, Վրաստանը ստացել է Sinopharm-ի 100 000 չափաբաժին: