Խատիա Ծերեթելին ազատ է արձակվել մեղքի ճանաչման համաձայնագրով

Երգչուհի Իրմա Կուրտանիձեն, որը հանրությանը հայտնի է Խատիա Ծերեթելի կեղծանվամբ, ազատ է արձակվել մեղքի ճանաչման համաձայնագրով։

Մեղքի ճանաչման համաձայնագիրը ստորագրվել է Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 20-ին, և դատավորի որոշմամբ նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Մեղքի ճանաչման համաձայնագիրը նշանակում է մեղքի ընդունում և դատախազության սահմանած հատուկ պայմաններին համաձայնություն։

Երգչուհին հաջորդ մեկ տարվա ընթացքում պայմանական ազատազրկման մեջ կլինի։ Նրան նաև պարտավորեցրել են վճարել 10 հազար լարի։

Ծերեթելին և ևս 11 կանայք ձերբակալվել են 2025 թվականի օգոստոսի 27-ին՝ մարմնավաճառությանը նպաստելու և մարմնավաճառներին տեղ տրամադրելու մեղադրանքով։

Քաղաքային դատարանը բոլորին դատապարտել է երկու տարի ազատազրկման։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ մարմնավաճառությանը հարկադրելը և մարմնավաճառությանը նպաստելը պատժելի արարքներ են:

Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարմնավաճառներին տեղ տրամադրելը պատժվում է տուգանքով կամ երկուսից չորս տարի ազատազրկմամբ։