Ուսուցիչներն ու մենեջերները ամենապահանջված մասնագետներն են. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր՝ փետրվարի 24-ին, անցկացրել է աշխատաշուկայի հետազոտության վերլուծության արդյունքների շնորհանդեսը։

Հետազոտության նպատակը, Կոբախիձեի պարզաբանմամբ, «պարզելն է, թե ինչպես պետք է բաշխվեն քվոտաներն ըստ մասնագիտությունների» պետական համալսարաններում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։

Հետազոտությունն անցկացրել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը՝ Կրթության նախարարության հետ համատեղ, ներգրավված է եղել նաև Վրաստանի բիզնես ասոցիացիան։

Ըստ Կոբախիձեի՝ հետազոտության մեթոդաբանությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա։ Օգտագործվել է այնպիսի կազմակերպությունների փորձը, ինչպիսիք են Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ILO), Կրթության եվրոպական հիմնադրամը և Պրոֆեսիոնալ կրթության զարգացման եվրոպական կենտրոնը։

Ըստ Կոբախիձեի` պահանջված մասնագետներ են՝

  • Հանրակրթական դպրոցի ուսուցիչները,
  • Վաճառքի և մարքեթինգի մենեջերները,
  • Բուժքույրերը,
  • Բժիշկները,
  • Շինարարության մենեջերները,
  • Ծրագրավորողները,
  • Մասնագիտական կրթության ուսուցիչները,
  • Շինարարական վերահսկողները,
  • Էլեկտրիկները,
  • Մատակարարման և բաշխման (դիստրիբուցիայի) մենեջերները։

Բացի դեֆիցիտային և ավելցուկային մասնագիտություններից, ըստ Իրակլի Կոբախիձեի, հետազոտությունը ցույց է տվել, որ, օրինակ, բիզնեսի վարչարարության ուղղությամբ խնդրահարույց է որակավորման հարցը։

Այս թեմայով կարդացեք նաև.

Համալսարաններ պետք է տարեկան ընդունվի 14 հազար 400 ուսանող. Կոբախիձե