Wizz Air-ը դադարեցնում է չվերթերը Մերձավոր Արևելքի մի քանի ուղղություններով

Wizz Air-ը ժամանակավորապես դադարեցնում է Մերձավոր Արևելքի մի քանի ուղղություններով չվերթերը՝ հաշվի առնելով Իրանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված անվտանգության ռիսկերը։

«Իրանում անվտանգության իրավիճակի սրման պատճառով Wizz Air-ն անմիջապես դադարեցրել է Իսրայել, Դուբայ, Աբու Դաբի և Ամման բոլոր չվերթերը մինչև մարտի 7-ը։ Սաուդյան Արաբիայից և դեպի Սաուդյան Արաբիա բոլոր չվերթերը դադարեցվել են մինչև մարտի 2-ը։

Մենք անընդհատ հետևում ենք իրավիճակին և սերտ կապի մեջ ենք որոշում կայացնողների հետ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում, նաև ավիացիոն անվտանգության գործակալությունների և այլ համապատասխան մարմինների հետ։

Երրորդ կողմերի միջոցով չվերթն ամրագրած ուղևորները պետք է կապվեն այդ կազմակերպությունների հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

Մեր ուղևորների, անձնակազմի և ինքնաթիռների անվտանգությունը մեր գերակա խնդիրն է», — ասված է ավիաընկերության հայտարարության մեջ։

Փետրվարի 28-ին Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ «կանխարգելիչ հարված» են հասցրել Իրանին։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանում սկսվել են ռազմական գործողություններ։