Screenshot
Այսօր՝ մարտի 3-ին, հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում գտնվող «Լիբերթի» բանկի գլխավոր գրասենյակում։
Հրդեհվել է շենքի ձախ կողմի հատվածը՝ մի քանի հարկ բարձրության վրա։
Հրդեհը, որի պատճառը դեռևս անհայտ է, մարվել է լուսաբացին։ Բանկի տվյալներով՝ տուժածներ չկան։
Առավոտյան «Լիբերթի» բանկի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակվել, ըստ որի` հրդեհը հայտնաբերվել է վաղ փուլում և համապատասխան ծառայությունների արագ արձագանքման շնորհիվ չի տարածվել գրասենյակային տարածքների վրա։ Վնասվել է շենքի ձախ կողմի ճակատային մասը։