Ինչի վրա է ծախսվելու զբոսաշրջության վարչությանը հատկացված 12 միլիոն լարին

Զբոսաշրջության ազգային վարչությունը «Վրաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման և խթանման համար» ծրագրում է 2022 թվականին տարբեր գործողություններ, որոնց համար առանց մրցույթի կծախսի մինչև 12 միլիոն լարի (մոտ 3 մլն 897 հազար դոլար)։

Ըստ վարչության՝ հիմնական առաջնահերթությունը կտրվի միջազգային և ներքին շուկաներում երկրի զբոսաշրջային ներուժի ցուցադրմանը։

Նախատեսվում է նաև մասնակցել միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին, իրականացնել գովազդային արշավներ Վրաստանում, բացել ներկայացուցչություններ այլ երկրներում, անցկացնել շնորհանդեսներ և այլն։ Վերոնշյալ բոլորը պահանջում են տարբեր ապրանքների և ծառայությունների գնում, մասնավորապես.

  • Միջազգային ցուցահանդեսներ՝ 800 000 լարի
  • Վերապատրաստման ծառայություններ՝ 300 000 լարի
  • Լրատվական գործակալության ծառայություններ՝ 16 000 լարի
  • Ծառայություններ հետազոտությունների ոլորտում՝ 34 000 լարի
  • Տարբեր կոմերցիոն ծառայություններ՝ 375 000 լարի
  • Հյուրանոցում հանդիպումների և կոնֆերանսների կազմակերպման ծառայություններ՝ 100 000 լարի
  • Մարքեթինգային արշավների կազմակերպում՝ 4,880,000 լարի
  • Վրացական գինու գնում և առաքում՝ 5 000 լարի
  • Արվեստի ծառայություններ թիրախային շուկաներում՝ 57200 լարի
  • Գովազդային հոլովակների նկարահանում՝ 300 000 լարի
  • Մարքեթինգի և PR խորհրդատվական ծառայություններ՝ 5 000 000 լարի
  • Բեռնափոխադրումներ՝ 50 000 լարի
  • Սերվերային ծառայություններ՝ 20 000 լարի
  • Վարչական ծառայություններ՝ 50 000 լարի