«Վրացական երազանք»-ի և «Ժողովրդի ուժը» կուսակցության պատգամավորներն ԱՄՆ-ում են

Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամ Լիկա Շարտավան և «Ժողովրդի ուժը» կուսակցության պատգամավոր Էկա Սեպաշվիլին գտնվում են Միացյալ Նահանգներում։

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նրանք հանդիպում են ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ։

Հանրապետական ​​սենատոր Սթիվ Դեյնսը Վրաստան է այցելել 2025 թվականի մայիսին։ Այդ ժամանակ նա հանդիպել է «Վրացական երազանք»-ի կառավարության և Վրաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։