Այսօր ուսանողների միջազգային օրն է

Այսօր նշվում է ուսանողների համաշխարհային օրը, որին միանում են նաև վրաստանյան բուհերը:

Թբիլիսիի պետական ​​համալսարանը ևս շնորհավորական ուղերձ է հղել բոլոր ուսանողներին:

«Շնորհավոր հատկապես քսանհինգ հազար խելացի, ծույլ, երբեմն շատ զայրացած, նպատակասլաց երիտասարդների օրը:

Մաղթում եմ ձեզ զարգացման մշտական ​​ձգտում, մասնագիտական ​​առաջընթաց և հետաքրքիր ուսանողական կյանք», — նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ուսանողների միջազգային օրը հիմնադրվել 1941 թվականի նոյեմբերի 17-ին Լոնդոնում, Ուսանողների միջազգային կոնգրեսում՝ ի հիշատակ չեխ հայրենասեր ուսանողների, իսկ 1946 թվականից այն նշվում է ամբողջ աշխարհում։