Կակտիվացնեն հայ-վրացական մշակութային կապերը

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին և հանձնաժողովի անդամներին, տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանի պաշտոնական էջը:

Հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստանի և Հայաստանի միջև դարավոր հարաբերությունների և համագործակցության մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով մշակույթի ոլորտում կապերի ակտիվացմանը և ապագա անելիքներին։

Հանդիպմանը վրացական կողմից մասնակցել են նաև մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Իրակլի Մեզուրնիշվիլին և նույն հանձնաժողովի անդամ, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Մաթիկաշվիլին։