Հակամարտությունների կարգավորման հարցը՝ Ղարիբաշվիլի-Սիմոնյան հանդիպման օրակարգում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին և հետագա համագործակցության հեռանկարներին։ Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության հարցեր։

Նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը մշտապես զարգանում է դրական դինամիկայով, ինչն էլ ավելի է ամրապնդում բարիդրացիական հարաբերությունները։

«Հանդիպմանը խոսվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը,  նշվել է, որ բոլոր կողմերի ընդհանուր շահերից է բխում իրավիճակի ժամանակին դեէսկալացումը և չլուծված խնդիրների հարցով երկխոսության վերսկսումը։

Նշվել է, որ այս առումով Վրաստանի առաջարկած խաղաղ հարևանության նախաձեռնությունը կողմերի համար կարող է ամուր հիմք դառնալ միմյանց նկատմամբ վստահությունը վերականգնելու համար», — նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Կառավարությունում տեղի ունեցածհանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Հայաստանի ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը։

Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Սիմոնյան

Հուշագիր Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև

Կակտիվացնեն հայ-վրացական մշակութային կապերը