2022 թվականին ցորենի արտադրությունն ավելացել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2022 թվականի գյուղատնտեսության նախնական ցուցանիշները։ Նախնական տվյալներով, 2022 թվականին ցորենի արտադրությունը կազմել է 157,4 հազար տոննա, ինչը 15,8 տոկոսով գերազանցում է 2021-ի համապատասխան ցուցանիշը։

Ըստ տվյալների՝ գարու արտադրությունն աճել է 0,5 տոկոսով և կազմել 58,4 հազար տոննա։ Եգիպտացորենի արտադրությունը սահմանվել է 149,5 հազար տոննա, ինչը 35,8 տոկոսով պակաս է 2021-ի համապատասխան ցուցանիշից։ Կարտոֆիլի արտադրությունը նվազել է 15,6 տոկոսով և կազմել 198,2 հազար տոննա։

Բացի այդ, 2022 թվականին արտադրվել է 127,9 հազար տոննա բանջարեղեն, ինչը 14,2 տոկոսով ցածր է 2021-ի համապատասխան ցուցանիշից։

2022 թվականի նախնական տվյալներով՝ նախորդ տարվա 2021-ի համեմատ եգիպտացորենի և կարտոֆիլի միջին բերքատվությունը նվազել է։ Աճել է ցորենի, գարու և բանջարեղենի միջին բերքատվությունը։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ ցորենի միջին բերքատվությունը կազմել է 2,9 տոննա/հա, գարու միջին բերքատվությունը՝ 2,4 տոննա/հա, եգիպտացորենը՝ 2,1 տոննա/հա, կարտոֆիլը՝ 11,7 տոննա/հա, բանջարեղենը՝ 11,0 տոննա/հա։