Արգելված անձանց թիվը գրեթե 1․5 մլն է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 1-ից ուժի մեջ են մտել առցանց ազարտային խաղերի բիզնեսի խստացված կանոնակարգերը։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալների բազայում մարտի 1-ից առայսօր կախվածություն ունեցող անձանց ցանկում հաշվառված է 1 930 ֆիզիկական անձ, որից 23-ը հաշվառվել են դատավորի վճռով, իսկ 1 907-ը` իրենց դիմումի համաձայն:

Դրանից բացի, «Վիճակախաղերի, ազարտային խաղերի և շահումով խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ այսօրվա դրությամբ արգելված անձանց ցուցակում ընդգրկվել է 1 մլն 449 հազար 124 անձի մասին տեղեկություն։

Հիշեցնենք, որ «Վիճակախաղերի, ազարտային խաղերի և շահումով խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թվականի մարտի 1-ից գործում են հետևյալ արգելքները.

  • խաղային բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդը, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրումը,
  • խաղային բիզնեսի ընկերություններին թույլատրվում է ստորագրել միայն հովանավորչական պայմանագիր,
  • արգելվել են ազարտային խաղերը մինչև 25 տարեկան քաղաքացիների, սոցիալապես անապահով պետական ​​նպաստ ստացողների, պետական ​​պաշտոնյաների, անձանց, որոնք դիմել են ֆինանսների նախարարություն՝ եկամուտների ինքնաարգելափակման համար, ինչպես նաև օրենքի ուժով կամ ընտանիքի անդամների խնդրանքով՝ սև ցուցակում հայտնված անձանց համար։