Բարձր ջերմաստիճանը մինչև երբ կպահպանվի Վրաստանում

Օդերևութաբանները Վրաստանում այսօր բարձր ջերմաստիճան են կանխատեսում:

Օդի բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ, լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը օգոստոսի 19-ից Վրաստանում ջերմաստիճանի երկու-երեք աստիճանով անկում է կանխատեսում, թեև շոգ եղանակը կպահպանվի մինչև ամսվա վերջ։

Հատկանշական է, որ Վրաստանում մի քանի օր շարունակ զգալիորեն բարձր ջերմաստիճան է գրանցվել: