«Դրամաշնորհների մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին երրորդ ընթերցմամբ

«Դրամաշնորհների մասին» օրենքի ավելի խստացված փոփոխությունները, որոնք «Վրացական երազանք»-ը ներկայացրել էր 2026 թվականի փետրվարի սկզբին, ընդունվել է խորհրդարանում երրորդ ընթերցմամբ։

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր` եթե այդ փոփոխություններն ընդունվեն, «լիովին կհակասեն եվրոպական ինտեգրացիային»։

2026 թվականի մարտի 4-ի խորհրդարանի լիագումար նիստում պատգամավորները 78 կողմ և 9 դեմ ձայներով ընդունեցին փոփոխությունները։ Դեմ են քվեարկել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի թիմակիցները։

«Դրամաշնորհների մասին» օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով.

  • Խստանում են արտաքին ֆինանսավորման, քաղաքական գործունեության և կուսակցական գործունեության կանոնները. ներդրվել է ազատազրկման ռիսկ,
  • Փոփոխությունները նախատեսում են «արտաքին լոբբինգի» քրեականացում,
  • Կուսակցության անդամակցությունն արգելվում է «օտարերկրյա գործակալներ» համարվող կազմակերպությունների աշխատակիցների համար,
  • Ընկերությունների նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ «հանրային քաղաքական գործունեության» համար,
  • Դրամաշնորհ հասկացությունն ընդլայնվում է։