Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումն Ադրբեջանի դեմ

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որի հետևանքով վիրավորվել է մի քանի քաղաքացի»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշված է. «Ցանկացած գործողություն, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը և ուղղված է տարածաշրջանում իրավիճակի սրմանը, անընդունելի է»։

«Հաշվի առնելով Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ամուր բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը՝ Վրաստանը համերաշխություն է հայտնում եղբայրական Ադրբեջանին այս դժվարին իրավիճակում», — ընդգծված է հայտարարության մեջ։