Կոբախիձեն պատրաստ է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկմանը

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատրաստակամություն է հայտնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ քննարկել բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են Վրաստանի քաղաքական գործընթացներին։

Լրագրողների հետ զրույցում Կոբախիձեն ասել է, որ Վրաստան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը՝ պատվիրակության հետ միասին, և ուշադրություն է հրավիրել օրակարգի հիմնական հարցերի վրա։

«Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր այն թեմաները, որոնք առնչվում են մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներին և մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։ Նաև կխոսենք Վրաստանի և Խորհրդարանական վեհաժողովի միջև երկկողմ համագործակցության մասին։ Սրանք կլինեն օրակարգի հիմնական հարցերը»,- հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հետ իրենք կապված են սերտ համագործակցությամբ։