Թուրքիայի նախագահը ցավակցել է Իլիա II-ի մահվան կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ  նամակ է հղել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։

Էրդողանը ցավակցել է Իլիա II-ի վախճանի կապակցությամբ և ցավակցել Ուղղափառ Եկեղեցուն ու վրաց ժողովրդին։

«Հարգարժան վարչապետ, խոր վշտով տեղեկացա, որ մարտի 17-ի գիշերը վախճանվել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը։ Թուրք ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, Ձերդ Գերազանցությանը, Ուղղափառ Եկեղեցուն և վրաց ժողովրդին», — ասված է Էրդողանի նամակում։