Զարդերի ապօրինի ներկրման մեղադրանքով ձերբակալվել է 1 անձ

«Կազբեգի» մաքսակետով ավելի քան 150 հազար լարի արժողությամբ զարդերի ապօրինի ներկրման համար ձերբակալվել է 1 անձ։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը «Կազբեգի» մաքսակետով, իր վարած ավտոմեքենայի մեջ հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, փորձել է ներկրել 665.71 գրամ ոսկյա զարդեր՝ ընդհանուր 150 հազար 271.71 լարի արժողությամբ։

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են նշված զարդերը, նաև մեղադրյալի վարած ավտոմեքենան։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով»,- նշված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ։