«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Նոկերգուլի Ատագուլիևին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունները և ապագա համագործակցության հեռանկարները։
«Քննարկվել են երկրների միջև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներ։ Նշվել է, որ վրաց-թուրքմենական համագործակցությունը բարձրացվել է որակապես նոր մակարդակի, և բարձր մակարդակի այցելությունները նպաստում են այդ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Քննարկվել են երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները։ Ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։
Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել են Թուրքմենստանի ջանքերը Կենտրոնական Ասիայում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով։ Ընդգծվել է տարածաշրջանի կայուն զարգացման համար նման քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը», — ասված է մամուլի հաղորդագրության մեջ։