Վրաստանում միասնական ազգային քննությունների գրանցումը կսկսվի ապրիլի 6-ին

2026 թվականի Միասնական ազգային և ընդհանուր մագիստրոսական քննությունների գրանցումը կսկսվի ապրիլի 6-ին, ժամը 10:00-ին:

Դիմորդներն ու մագիստրատուրայի թեկնածուները կկարողանան գրանցվել էլեկտրոնային տարբերակով՝ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) կայքում՝ online.naec.ge, մինչև մայիսի 11-ի ժամը 18:00-ն:

Այս տարի դիմորդները հնարավորություն կունենան ընտրելու ոչ միայն բարձրագույն կրթական ծրագրեր, այլև մասնագիտական (պրոֆեսիոնալ) կրթական ծրագրեր։

«Այն ուսանողները, որոնք այս տարի կընդունվեն պետական համալսարանների բակալավրիատ և մագիստրատուրա, նաև մասնագիտական ուսումնական հաստատություններ, կսովորեն անվճար»։

Անհրաժեշտ է, որ հայտատուները ապրիլի 6-ի ժամը 10:00-ից մինչև մայիսի 6-ի ժամը 18:00-ն վճարեն հանձնվող առարկաների (առնվազն մեկ առարկայի) վճարը, որպեսզի կարողանան ավարտին հասցնել գրանցումը մինչև մայիսի 11-ի ժամը 18:00-ն։ Այս ժամանակահատվածում նրանք կկարողանան վճարել այլ առարկաների համար, ընտրել կամ փոխել քննական քաղաքը և կրթական ծրագրերը:

Կրթական ծրագրերի ավելացումը, ջնջումը կամ տեղերի փոփոխությունը հնարավոր կլինի իրականացնել մինչև բողոքարկման (ապելյացիա) արդյունքների հրապարակման հաջորդ օրվա ժամը 18:00-ն:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը մինչև գրանցման սկիզբը կհրապարակի «Տեղեկատու դիմորդների համար» փաստաթուղթը, որը կներառի տեղեկատվություն Միասնական ազգային քննությունների վերաբերյալ, այդ թվում՝ կրթական ծրագրերի ցանկը, գրանցման հրահանգները, քննական ընթացակարգերը և կանոնները։

Գրանցման գործընթացին առնչվող այլ մանրամասներ կհրապարակվեն կենտրոնի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում՝ հայտնել է Կրթության նախարարությունը։