Աֆգան Սադիգովը Բաքվում է

«Սոցիալական արդարադատության կենտրոն»-ի ղեկավար Թամթա Միքելաձեն հայտնել է, որ Վրաստանից Ադրբեջան արտաքսված Աֆգան Սադիգովն արդեն Բաքվում է։ Նրա խոսքով՝ «հարցաքննությունից հետո Սադիգովին թույլ են տվել տուն գնալ»։

Կազմակերպությունը նրա մասին դեռևս մանրամասն տեղեկատվության չի տիրապետում. լրագրողի հետ երկարատև հաղորդակցությունը նախատեսված է ավելի ուշ։

«Անհրաժեշտ է շատ ուշադիր հետևել իրադարձություններին։ Հնարավոր է՝ ռեժիմի պլանը լինի մի քանի շաբաթ կամ ամիս անց նրան նոր մեղադրանք առաջադրելը և, առկա գործընթացից անկախ, լիովին նոր գործ «սկսելը»։

Այս մասշտաբի հատուկ գործողությունից հետո անհնար է վստահել ավտոկրատներին»,- հայտարարել է Միքելաձեն և հավելել, որ առաջիկայում պարզ կդառնա՝ Սադիգովին թույլ կտա՞ն լքել երկիրը, թե՞ ոչ։

Նրա կինը՝ Սևինջ Սադիգովան, կարծում է, որ իր ամուսնուն «հիմա կարող է սպառնալ ոչ միայն կալանավորում, այլև մահ»։

Ապրիլի 5-ի առավոտյան Ներքին գործերի նախարարությունը մի քանի ժամվա ընթացքում անհապաղ ի կատար է ածել Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը Աֆգան Սադիգովի արտաքսման մասին։

Լրագրողին ոստիկանությունը ձերբակալել էր ապրիլի 4-ի գիշերը։ Այս անգամ նրան մեղադրում էին սոցիալական ցանցում ոստիկանին վիրավորելու համար, ինչը վարչական իրավախախտում է։