Ապրիլի 8-ին Արևմտյան Վրաստանում, իսկ ապրիլի 9-ին երկրի տարածքի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ուժեղ։ Հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում, ծովում՝ 3-4 բալանոց փոթորիկ, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ ձնահյուսի վտանգ, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Արևելյան Վրաստանում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, կփչի արևմտյան ուժեղ քամի։
Սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ բլրաշատ և լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների ձևավորում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)։