Ապրիլի 24-ին կայանալիք Սինոդի նիստին, 13 տարվա ընդմիջումից հետո, կմասնակցի միտրոպոլիտ Աբրաամը։ Այս տեղեկությունը տարածել է «Համաշխարհային եկեղեցական նորություններ» հարթակը։
Ըստ հաղորդման՝ Վրաց եկեղեցու ամենատարեց և ավագ հոգևորականներից մեկը՝ Արևմտյան Եվրոպայի միտրոպոլիտ Աբրաամը (Գարմելիա), որին Իլիա Երկրորդն արժանացրել է եկեղեցական բարձրագույն պարգևի՝ սկուֆիայի վրա խաչ կրելու իրավունքին, կմասնակցի ապրիլի 24-ի նիստին։ Այդ օրը նախատեսված է երեք նոր թեկնածուների ընտրություն։
Տարածված տեղեկության համաձայն՝ միտրոպոլիտ Աբրաամը չի դիտարկում սեփական թեկնածության առաջադրումը, սակայն հատկանշական է, որ տարբեր տարիների հենց նրա ներկայացմամբ և առաջարկությամբ Սինոդն ընտրել է 6 հոգևորականի։