Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ Թբիլիսիի մետրոն ապրիլի 12-ին կաշխատի մինչև ժամը 04:00-ն։ Ապրիլի 11-ի ժամը 23:00-ից մինչև ապրիլի 12-ի 04:00-ն երթևեկությունն անվճար կլինի։
Մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ ապրիլի 12-ին և 13-ին սահմանվել է նաև ավտոբուսային ինը ժամանակավոր երթուղի։ Ավտոբուսները ժամը 08:00-ից 20:00-ն ուղևորներին կփոխադրեն Մուխաթգվերդիի, Վաշլիջվարիի, Կուկիայի, Նոր Կուկիայի, Մախաթայի, Սաբուրթալոյի, Ղրմաղելիի, Վելիի և Վարկեթիլիի գերեզմանատների ուղղությամբ։
Ավտոբուսները կշարժվեն հետևյալ մետրոկայարաններից և տարածքներից.
• «Մարջանիշվիլի»
• «Դելիսի»
• «Սարաջիշվիլի»
• «Վարկեթիլի» մետրոյի հարակից տարածք
• «Դիդուբե» կայարանի վերին ելք
• «Սադգուրիս Մոեդանի»
• Բեսարիոն Ճիճինաձեի փողոց (N25 շենքի դիմաց)
• Վարկեթիլի III զանգված (Շուամթայի և Աբաշվիլիի փողոցների խաչմերուկ)
Նշված երթուղիների ավտոբուսներից քաղաքացիները երկու օր շարունակ կօգտվեն անվճար։